Ինչ կնշանակի` ձայնը տալ նիկոլին և ինչու չի կարելի դա անել
Որքան էլ տարօրինակ ու անբնական է, բայց, պատկերացրեք` տակավին կան այնպիսի հայրենակիցներ, որ ասում են, թե հունիսի 20-ին պատրաստվում են իրենց ձայնը տալ… նիկոլ փաշ(ալիև)ին: Ու խոսքը ոչ նիկոլական լրատվամիջոցների խորհրդանշանով խոսափողների վրա հարձակվող կլինիկական նմուշների մասին չէ այս պարագայում:
Չնայած ընդամենը 1-2 օր է մնացել, բայց ամեն դեպքում, երբեք էլ ուշ չէ ա) բացատրել մեր այդ հայրենակիցներին, բ) հորդորել, որ ինքնուրույն մտածեն, թե ի՛նչ կնշանակի «ձայնը տալ» նիկոլին:
Մեր համոզմամբ, օրինակ, այն բոլոր աղետներից ու մահատարած ողբերգություններից հետո, որոնք դա ու դրա պղծամիտ «ուսապարկերը» բերեցին մեր պետության, Արցախի ու Հայաստանի հանրապետությունների ու մեր ժողովրդի գլխին, «ձայնը տալ» նիկոլ փաշ(ալիև)ին ու նրա դուրսպրծուկներին կնշանակի՝ չունենալ արժանապատվություն, զուրկ լինել մարդուն՝ մարդ, անհատին՝ հասարակության միավոր դարձնող ինքնահարգանքից: Կնշանակի՝ չունենալ պատիվ, ինքնասիրություն:
«Ձայնը տալ» նիկոլ փաշ(ալիև)ին ու նրա դուրսպրծուկներին, կնշանակի՝ զուրկ լինել ազգայի՛ն արժանապատվությունից:
«Ձայնը տալ» նիկոլ փաշ(ալիև)ին ու նրա դուրսպրծուկներին, կնշանակի՝ լինել ազգի դավաճանի համախոհ ու դավաճանության հանցակից և խրախուսող:
Ամենի՛ց ահավորը՝ կնշանակի նիկոլ փաշ(ալիև)ի հետ ու նրա նման մտնել մեր զոհվածների արյան մեղքի տակ, նրա հետ ու նրա նման հանձնել ու նվիրել Արցախի մեծ մասը թուրքին, նրա հետ ու նրա նման Հայաստանը կտոր-կտոր դնել թուրքերի տակ…
Շատ բան կարելի է ասել, բայց հիմնականը, ինչ կնշանակի նիկոլ փաշ(ալիև)ին ձայն տալը, այն է, որ նման բան կարող է անել մի՛միայն Հայաստանը խորապես ատողը, Հայաստանի կործանումը տենչացող կա՛մ իր և իր ընտանիքի կոտորածն ու թրքացումը երազող, գործնականում՝ անհայտ էթնիկ ծագման, մանկուրտացածը, կա՛մ բացարձակապես բանականությունը, իրականության զգացողութունն ու ինքնապահպանման բնազդը կորցրած դժբախտը: Այն դժբախտը, որ մազոխիստաբար ցանկանում է ավելի դժբախտանալ:
Մի «կատեգորիա» էլ կա, որ իրենց խելքին «շուստրավատ» են անում՝ սրան-նրան ասում, թե «դե նիկոլիի՜ին…», մինչդեռ այդպիսով ընդամենը ապահովագրում է իրեն ավելորդ հետաքրքրասիրությունից, «գործ տվողների», զանազան քարոզիչներից, բայց իրականում ինքն իր մեջ արդեն որոշել է, թե ում օգտին է քվեարկելու և այդ «ումը» առնվազն դավաճան-կապիտուլյանտը չէ:
Հասկանալի է, որ «ինչ կնշանակի»-ն արդեն ներառում է այն, թե՝ «ինչու չի կարելի ձայն տալ նիկոլին»: Բայց արժե մի փոքր մանրամասնել՝ հիմնվելով դրա, թեկուզ վերջին օրերի ճղճղոցների վրա:
Չի կարելի «ձայն տալ» նիկոլին, որովհետև դա կհանգեցնի նրա ու նրա «քայլոների» կատարած աններելի ոճրագործության քաղաքականացման, օրինականացման հնարավորություն ստաղծելուն:
Չի կարելի դրան ձայն տալ, որովհետև դրանից հետո նա, թեկուզ եթե 5-6 տոկոս քվե ունենա, ամեն ինչ անելու է ներքին արյունահեղություն իրականացնելու և իշխանությունը բացարձակ ապօրինաբար զավթելու համար:
Չի կարելի նիկոլ փաշ(ալիևի)ն ձայն տալ, որովհետև նա ուզում է վերացնել հայ հոգևորականներին, հայ գիտնականներին, զինվորականությանը, իրավաբաններին, բիզնեսմեններին, բոլո՛րիս:
Ու ծաղրն այն է, որ նա այդ ամենը ասում է բացեիբաց, բարձրախոսով, ասում է՝ ես ուզում եմ բոլորիդ ուտել, իսկ որոշ բանդերլոգներ հիպնոսահմայվածի նման ծափ են տալիս, թե բա այո՜, այոոոո՜, մենք էլ ենք հպա՜րտ, որ պարտվել ենք…

Արմեն Հակոբյան