Քարոզարշավի ավարտին մնացել է 1 օր: Կարելի է արդեն այն ամփոփել:
1. Հայաստանն ակնհայտորեն մերժեց Նիկոլին: Բերովի մարդիկ, Նիկոլի ճղճղանությունը, վարչական ու կրիմինալ ռեսուրսի կիրառումը չկարողացան թաքցնել այն, որ քայլարածները չունեն աջակցություն:
Նիկոլը լեգիտիմ չէ և դա երևաց անգամ անզեն աչքով:
2. Նիկոլն այս ընտրություններում հանդես եկավ որպես ընդդիմություն: Տպավորությունն այնպիսն էր, որ նա արդեն պատրաստվում է իր ապագա ընդդիմադիր կարգավիճակին:
Ի հակառակ Նիկոլի վարքագծի, նրա հիմնական հակառակորդը՝ «Հայաստան» դաշինքը, հանդես էր գալիս որպես նոր իշխանություն, որը գիտի իր անելիքները, ունի հակաճգնաժամային ծրագիր:
3. Այս քարոզարշավի ընթացքում Նիկոլը վարկանիշ կորցրեց: Նա փչացրեց ինքն իրեն: Փչացրեց ավելի լավ, քան իր հակառակորդները:
4. Նիկոլը բոլորին համոզեց, որ ինքն է եղել 2008-ի մարտի 1-ի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն: Նա քարոզում էր ցնցումային Հայաստան, ինչն ընտրողին ապացուցեց, որ Հայաստանն ապագա ունի, բայց առանց Նիկոլ:
5. Եթե Նիկոլը փորձի ընտրակեծիքներով վերարտադրվել, ապա դա բերելու է ցնցումների, խորանալու է քաղաքական, տնտեսական, հասարակական հարաբերությունների ճգնաժամը:
6. Միայն իշխանափոխությունը հնարավորություն կտա Հայաստանում հաղթահարել մարտահրավերները և դուրս գալ տուրբուլենտության շրջանից:
7. Նիկոլը վախենում է կորցնել իշխանությունը: Նա զգում է, որ այլևս չունի հանրային լայն աջակցություն: Նա վախենում է և այդ վախից մուրճը ձեռքն է վերցրել՝ մոռանալով, որ մուրճը «նագլի» բնավորություն ունի և կարող է վնասել այն կիրառողին:
8. Նիկոլին գրեթե բացահայտորեն աջակցում են Թուրքիան ու Ադրբեջանը:
9. Նիկոլի օրակարգը՝ ցնցումների տանել Հայաստանն ու միջազգային խաղացողների կռվախնձոր դարձնել մեր երկիրը, սպասարկում է ոչ ՀՀ քաղաքացիների շահերը:
10. «Հայաստանն առանց Նիկոլ» կարգախոսը միակ կենսունակն է և պահանջվածը:
Հայաստանն առանց Նիկոլ (ամփոփելով քարոզարշավը)

Պետրոս Ալեքսանյան