Քաղաքական

17.06.2021 13:52


Քոչարյանը Փաշինյանի պահվածքի մասին. երևի Ալիևի խոստացած հինգ միլիարդը դեռ լրիվ չի փոխանցվել

Քոչարյանը Փաշինյանի պահվածքի մասին. երևի Ալիևի խոստացած հինգ միլիարդը դեռ լրիվ չի փոխանցվել

Հիմնավորված կասկածներ կան, որ 5 միլիարդը (Փաշինյանը–խմբ.) լրիվ չի ստացել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Վարդենիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե՝ մինչ Ալիեւն ու Էրդողանը օկուպացված Շուշիում էին, վարչապետի պաշտոնակատարը Սյունիքում սպառնում էր սեփական քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ խոսքը 5 միլիարդի մասին է, որն, իբր, խոստացվել է Փաշինյանին Արցախի հանձնման դիմաց։

«Ըստ երեւույթին, դեռ բան կա անելու, ինչ-որ բան հանձնելու, փչացնելու։ Թուլացնելու Հայաստանը մինչեւ այն վիճակի, որպեսզի ոչ մի վճռական դեր չխաղա։ Այլ բացատրություն նրա գործողություններին չկա»,-նշել է Քոչարյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը