Հայ–թուրքական սահմանի բացումից կօգտվեն միայն Անթալիա գնացողնե՞րը
Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր դրական և բացասական կողմերի մասին, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ներկայացրել է իր տեսակետները։
-Տնտեսական առումով որոշ օգուտ կունենանք հասարակության որոշ խավերի ներկայացուցիչների համար։ Ոմանք իրենց եվրոպատուհանների շինանյութը երկաթգծով կբերեն Հայաստան, ոմանք էլ ամռանը կգնան Անթալիա՝ հանգստանալու։
Բանախոսը նշել է նաև սահմանի բացման պարագայում հնարավոր վտանգների մասին.
-Ես այսպես եմ կարծում. լավ է, որ այսօր չոր հաց ուտենք, բայց ուտենք, վաղը կարող է այդ չոր հացն էլ չուտենք,-ասել է Աշոտ Մելքոնյանը, հիշեցնելովԲաթումի պայմանագրի կնքումից հետո Թալեաթ փաշայի խոսքերը, թե. «Ես ստեղծել եմ մի Հայաստան, որը պարկի մեջ է, պարկի բերանն իմ ձեռքին է, ցանկացած ժամանակ ես այն կփակեմ և Հայաստանը շնչահեղձ կլինի»։ Ըստ պատմաբանի, հայ-թուրքական սահմանի բացման պարագայում կստեղծվի նման մի վիճակ, երբ կոմունիկացիաները կհայտնվեն Թուրքիայի ձեռքին։
Հայ–թուրքական սահմանի բացումից կօգտվեն միայն Անթալիա գնացողնե՞րը
Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր դրական և բացասական կողմերի մասին, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ներկայացրել է իր տեսակետները։
-Տնտեսական առումով որոշ օգուտ կունենանք հասարակության որոշ խավերի ներկայացուցիչների համար։ Ոմանք իրենց եվրոպատուհանների շինանյութը երկաթգծով կբերեն Հայաստան, ոմանք էլ ամռանը կգնան Անթալիա՝ հանգստանալու։
Բանախոսը նշել է նաև սահմանի բացման պարագայում հնարավոր վտանգների մասին.
-Ես այսպես եմ կարծում. լավ է, որ այսօր չոր հաց ուտենք, բայց ուտենք, վաղը կարող է այդ չոր հացն էլ չուտենք,-ասել է Աշոտ Մելքոնյանը, հիշեցնելով Բաթումի պայմանագրի կնքումից հետո Թալեաթ փաշայի խոսքերը, թե. «Ես ստեղծել եմ մի Հայաստան, որը պարկի մեջ է, պարկի բերանն իմ ձեռքին է, ցանկացած ժամանակ ես այն կփակեմ և Հայաստանը շնչահեղձ կլինի»։ Ըստ պատմաբանի, հայ-թուրքական սահմանի բացման պարագայում կստեղծվի նման մի վիճակ, երբ կոմունիկացիաները կհայտնվեն Թուրքիայի ձեռքին։