Աշխարհ

17.06.2021 11:47


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 741 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 741 նոր դեպք

Հունիսի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 741 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 945 մարդ, մահացել է 18 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 356 920, այստեղից ապաքինվել է 342 720 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 114:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31 350 փորձարկում, այդ թվում 17 359-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 991-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.36% է, վերջին 14 օրվանը՝ 2.49%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 221 156 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 302 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 926 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 602 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը