Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook–ի էջում իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել։
«Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ընտրություններին առնչվող ցույցեր կամ հանրահավաքներ կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում: ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, խուսափեն մարդկանց բազմությունից և մշտապես զգոն ու տեղյակ լինեն իրենց շրջապատից»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում են ցանկալի գործողությունները՝ խուսափելը բաց տարածքներից և մարդկային բազմություններից, հետևելը տեղական լրատվամիջոցներին՝ թարմացումների համար, տեղեկացնելը անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին:
Աջակցության համար ԱՄՆ քաղաքացիները կարող են դիմել Երևանում ԱՄՆ դեսպանատուն։
Նշենք, որ նման զգոնության կոչեր ԱՄՆ դեսպանատան կողմից պարբերաբար հնչել են արցախյան 44–օրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո։

Աղբյուրը՝ armeniasputnik.am