Պուտինն ու Բայդենը ժնևյան գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել
Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը համատեղ հայտարարություն են տարածել Ժնևի բանակցություններից հետո: Այն կապված է ռազմավարական կայունության խնդիրների հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել համատեղ նպատակների իրականացման գործում` ռազմավարական ոլորտում կանխատեսելիություն ապահովելու, զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքները նվազեցնելու համար»,-ասված է փաստաթղթում:
«Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի»,-ասված է համատեղ հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ժնևում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների ընդլայնված ձևափափով հանդիպումը: Ըստ CNN- ի, Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են 3,5 ժամ: