Քաղաքական

16.06.2021 16:38


Ապրիլյան պատերազմից հետո ԱԹՍ–ներ գնելու ծրագիր էր մշակված, սակայն մի մասն են հասցրել գնել, իսկ 2018–ից հետո ծրագիրը կանգնեցրել են, մեծ քանակի զոհեր տվել ենք սխալ որոշումների հետևանքով․ Ռ․ Քոչարյան

Ապրիլյան պատերազմից հետո ԱԹՍ–ներ գնելու ծրագիր էր մշակված, սակայն մի մասն են հասցրել գնել, իսկ 2018–ից հետո ծրագիրը կանգնեցրել են, մեծ քանակի զոհեր տվել ենք սխալ որոշումների հետևանքով․ Ռ․ Քոչարյան

Մի կողմից Հայաստանի ծայրում եք ապրում, մյուս կողմից երկիրը այնքան փոքր է, որ այդ ծայրը շատ հեռու չէ։ Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

«Ես մի բան հիշեցի, երբ տարիներ առաջ նախագահի ինքնաթիռով պաշտոնական հանդիպումների համար թռնում էինք Մոսկվա, ես այդ ժամանակ Արցախի նախագահն էի, Տեր–Պետրոսյանն էր, Վազգեն Սարգսյանն էր, ես էի ինքնաթիռում։ Քսան րոպե անց Վազգենը ներքև նայեց և ասաց՝ մեր երկիրը պրծավ։ Ընդամենը 20–25 րոպե հատել ենք Վրաստանի սահմանը։ Դա ինչի համար եմ ասում, երկիրը իսկապես փոքր է տարածքով, և մեզ պետք է հարգեն»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը կարևորեց տարածքային համաչափ զարգացումը։ «Իհարկե, սուտ կլինի ասել, թե վաղը Աշոցքը կլինի Երևանի պես, բայց բազային, կենցաղային պայմանները, այն, ինչ ասում ենք կյանքի որակ, արժանապատիվ վարձատրություն, լավ ճանապարհներ, այն նվազագույնը, որը պետությունը պարտավոր է կազմակերպվել, ձեզ համար պետք է արվի»,–ասաց նա և խոստացավ մասամբ ժողովրդի դարդերը իրենց վրա են վերցնելու և խոստացավ Աշոցքի տնակների խնդիրը լուծել։

«Մենք այս պատերազմի ժամանակ, ըստ էության, տեսել ենք թշնամու շեշտակի առավելությունը, օդային, մյուս բոլոր զինատեսակներով հետ չէինք։ Այն, ինչ մեզ էապես խանգարեց, անօդաչու սարքերի զանգվածային կիրառումն էր հակառակորդի կողմից»,–ասաց նա և նշեց, որ գիտի Ապրիլյան պատերազմից հետո ծրագիր էր մշակված այդ սարքերը գնելու, սակայն մի մասն են հասցրել գնել, իսկ 2018 թվականից հետ ծրագիրը կանգնեցրել են։ Նա նաև ասաց, որ մեծ քանակի զոհեր ենք տվել սխալ որոշումների հետևանքով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը