Մեկնաբանություն

16.06.2021 14:30


Սյունիքի արհամարհանքը՝ նիկոլի «շրջիկ կրկեսին»

Սյունիքի արհամարհանքը՝ նիկոլի «շրջիկ կրկեսին»

Կյանքը ևս մեկ անգամ հրաշալի ցույց տվեց. հենց այնպես չէ, որ Սյունիքը Հայոց բոլոր երկրամասերի շարքում ամենից երկար և ամուրն է կարողացել պահել պետականության հիմնական հատկանիշները անգամ անհավանական թվացող պայմաններում՝ լինելով կիսաանկախ, վառ պահելով անկախ պետականության վերակերտման գաղափարը: Ի լրումն ամենի, Սյունիքն այդ հարցում հաջողել է նաև ամենատարբեր նվաճողների դեմ մարտավարական տարբեր հնարքներ կիրառելու շնորհիվ: Ու կապ չունի՝ խոսքը արտաքին նվաճողների՞ մասին է, թե՞ ներքին «մոնղոլ-թաթարների» ասպատակության, ինչպիսին էր, անկասկած, հողատու-կապիտուլյանտ նիկոլ փաշ(ալիև)ի հունիսի 15-ի ավտոարշավանքը դեպի Սյունիք: Սյունքը, արժանապատիվ սյունեցիներն ուղղակի բռնեցին ու խորապես արհամարհեցին դավաճան նիկոլին էլ, նրան ուղեկցող «շրջիկ կրեկսն» էլ: Դա քաղաքացիական անհնազանդության հետաքրքիր և, ի դեպ, բավականին խելացի, հաշվարկված քայլ էր:

Տեսեք՝ նիկոլ փաշօղլին փորձեց դեպի Սյունիք արշավել իր ստորագրած կապիտուլյացիայից կարճ ժամանակ անց, նրան պարզապես թույլ չտվեցին, որ մտնի մարզ, ավելի ճիշտ՝ այնպես «ճոխ» դիմավորեցին, որ Սիսիանից հարկադրված էր եկած ճամփով հետ դառնալ: Դեռ մի բան էլ՝ Սիսիանի եկեղեցու քահանան ձեռքի մի պարզ շարժումով նրան հասկացրեց, որ ռադը քաշի-գնա: Երկրորդ անգամ փաշօղլին հասավ Մեղրի: Արժեր հասնել, առճակատ ստանալու սրտանց ասված «ողջույն ...-ի տղա»: Դա էական պահ էր: Ու ասողը ոչ միայն մեր սյունեցի կոնկրետ հայրենակիցն էր այդ պահին, այլ բոլոր արժանապատիվ հայերը, Բագրատաշենից սկսած, Ագարակով ու Մեղրիով ամփոփած: Իսկ հունիսի 15-ի՝ մի քանի հարյուր, ի դեպ, բավականին թանկանոց ավտոմեքենաներով (տեսնես էս քյասի՜բ, անկաշա՜ռ, չկոռումպացվա՜ծ, օլիգարխամե՜րժ, բոմժատի՜պ ու դրանով հպարտացողներին որտեղի՞ց այդքան փող, որ մի հատ էլ՝ մինիմում 50-90 հազար դոլարանոց ավտոներով ֆռֆռան), ամենայն հավանականությամբ՝ ապօրինի ծախսերով դեպի Սյունիք նիկոլ փաշօղլու իրականացրած արշավանքը ուղղակիորեն տապալվեց: Գուցե հակաճառեն, թե՝ «ո՞նց տապալվեց», եթե նա Սյունիքի բոլոր քաղաքներում ելույթներ ունեցավ, ճղճղաց, նոր հիմարություններ դուրս տվեց: Դրանց շարքում ամենից անմեղ նիկոլիզմն այն էր, որ ինքը ոչ թե ականապատման քարտեզներն է գերիների հետ փոխանակել, այլ՝ գերիներին է փոխանակել ականապատման քարտեզների հետ: Ինչևէ: Երևի լակած օղին խիստ տնական է եղել, կամ օղին հոգեմետ դեղերի հետ են տվել, այնպես, որ Քաջարանում արդեն լեզուն փաթ էր ընկնում, «առյուծի կաթ»-ին «առլյուծի կաՅթ» էր ասում: Բայց դա չի էականը: Էականն այն է, որ թե՛ Սիսիանում, թե՛ Գորիսում, թե՛ Կապանում, թե՛ Քաջարանում նիկոլ փաշօղլին ճվճվում-ղժղժում էր թանկանոց ավտոներով իր բերած «շրջիկ կրկեսի» ստատիստների առաջ, ավելի ճիշտ՝ էդ կրկնակի դժբախտների վրա: Ինչո՞ւ կրկնակի: Իսկ ձեզ թվում է, թե այդքան հեշտ կամ լա՞վ բան է, քիչ չի՝ «նիկոլ վարչապետ» գոռգոռալ, մի բան էլ 6 ժամվա մեջ դրա անդուր ձայնով հակատրմաբանական ճղճղոցը լսել: նիկոլ փաշօղլու ուզածը կամ ակնկալիքը այն էր, որ Սյունիքում անկարգություններ, բախումներ հրահրի, տուրուդմփոց լինի, իրեն կամ իր հետ եկածներին շան ծեծ տան (ի դեպ, լիովին վաստակած) կամ գոնե մի վնաս պատճառեն: Դա նրան անհրաժեշտ էր իր որդեգրած ու իրեն մնացած միակ շանսն իրագործելու՝ երկրում ներքին բախումներ իրականացնելու նպատակով: Զուգահեռ նպատակներից մեկն էլ Սյունիքում զանգվածային ռեպրեսիաներ սկսելը և ակնհայտորեն իրեն մերժող մարզում իր հակառակորդների օգտին քվեարկող ընտրողների մի զգալի մասին մեկուսացնելն էր: Ո՛չ այն ստացվեց, ո՛չ մյուսը: Սյունեցիները պարզապես չելան տներից: Թողեցին, որ նիկոլը ճղճղա, բռբռա ու... ռադ լինի: ՔՊ-ները, հենց տեսան, որ այդ ծրագիրը տապալվել է, կեսից փորձեցին ինչ-որ բան բստրել, ու սկսեցին վրա տալ իրենց հետ եկած լրագրողների, այդ թվում՝ նիկոլական «ազատության», «ֆակտոր»-ի ներկայացուցիչների վրա: Մի խոսքով, կատաղությունից սկսեցին իրենք իրենց ուտել: Ի դեպ, ճղճղոցի մասին: Այդ «կաՅթամոլը» այնքան էր ինքն իրեն կորցրել, որ բլթացրեց, թե մյուսներն իրենից վախենում են, էս էն, ու մի օրինակ նկարագրեց, թե թաղում սուսուփուս են շրջում կամ որ ինչ-որ մեկի դեմ մեծ խմբով են գնում: Սա, ըստ էության նիկոլի ինքնանկարագրականն է: Իրականում այդ ինքն է այդպես դրսևորվում: Ու դրա ամենից ցայտուն ապացույցը հենց դրա՝ Սյունիք կատարած մոնղոլ-թաթարական ավտոարշավանքն էր:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը