Ֆիլիպիններում ծրագրավորողն իր որդուն անվանակոչել է HTML՝ ի պատիվ իր մասնագիտության
Ֆիլիպիններում նորածին երեխային անվանակոչել են HTML (նշագրման լեզու, որն օգտագործվում է վեբ-էջերի մեծամասնության նշագրման համար): Երեխայի հոր խոսքով՝ իրենց ընտանիքում տարօրինակ անուններն ավանդույթ են, գրում է Daily Mail-ը:
Նշվում է՝ նորաթուխ հայրը՝ ծրագրավորող Մակ Պասկուալը, որպես հարգանքի տուրք իր մասնագիտությանը, ընտրել է անսովոր անուն: Հաղորդվում է, որ երեխան լույս աշխարհ է եկել նախորդ շաբաթ:
Ըստ Պասկուալի՝ իր ընտանիքում անսովոր անուններն ավանդույթ են, օրինակ՝ իր սեփական անունը Macaroni 85 (մակարոնի տեսակ-խմբ.) հապավումն է:
Բացի այդ, նա նշել է, որ իր քույրերի պաշտոնական անուններից մեկը Սպագետի 88 է: Ավելին՝ վերջինիս երկու երեխաների անուններն են Pimiento Cheese և Parmesan Cheese: Այնուամենայնիվ, երեխաներին շատ հաճախ անվանում են Չիփփի և Փոքրիկ: