Լրահոս

16.06.2021 13:28


Տավուշի մարզում 33-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է գազատար խողովակին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Տավուշի մարզում 33-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է գազատար խողովակին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում՝ Մ-16 ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Չիչակյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Չիչակյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր Բալաբեկ Փարսադանյանը, ում տարիքն ու բնակության վայրը պարզվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Տավուշի մարզի պատասխանատուները։

Այս խորագրի վերջին նյութերը