2018-ին իշխանության են եկել մարդիկ, որոնք արժեզրկեցին իշխանություն հասկացությունն ընդհանրապես. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Քարոզարշավը մոտենում է ավարտին, և արդեն ուրվագծվել են երկու քաղաքական ուժ, որ էապես առաջ են անցել հայտ ներկայացրած մյուս ուժերին։Սա հնարավորություն է տալիս ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն համեմատություն անել և շատ հանգիստ որակել՝ ովքեր են մրցում և ինչ են իրենցից ներկայացնում մրցակիցները։ Այս մասին Արթիկում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Սովորաբար նման դեպքերում իշխանությունը պետք է գնահատվի իր կատարած աշխատանքով, կատարված խոստումներով։ Ընդդիմությանը փորձում են գնահատել, թե ինքն ինչ խոստումներ է տալիս և արդյոք ունի այն ներուժը խոստումները կատարելու համար։
Գործող իշխանության արածի մեջ ուղղակի բան չկա համեմատելու։ Մի իշխանություն է ձգտում վերընտրվել, որն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել, կադրային ռեսուրսով գտնվում է զրոյական կետի վրա։ 2018 թ․-ին իշխանության են եկել մարդիկ, որոնք արժեզրկեցին իշխանություն հասկացությունն ընդհանրապես»,-նշեց նախագահը։
2018-ին իշխանության են եկել մարդիկ, որոնք արժեզրկեցին իշխանություն հասկացությունն ընդհանրապես. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Քարոզարշավը մոտենում է ավարտին, և արդեն ուրվագծվել են երկու քաղաքական ուժ, որ էապես առաջ են անցել հայտ ներկայացրած մյուս ուժերին։ Սա հնարավորություն է տալիս ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն համեմատություն անել և շատ հանգիստ որակել՝ ովքեր են մրցում և ինչ են իրենցից ներկայացնում մրցակիցները։ Այս մասին Արթիկում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։