Անձնագրային բաժինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղի շրջանում հաշվառված քաղաքացիների նկատմամբ
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից այն մասին, որ սկսած հունիսի 14-ից՝ Ոստիկանության անձնագրային բաժինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղի շրջանում հաշվառված քաղաքացիների նկատմամբ և ընտրողների ժամանակավոր ցուցակներում ընդգրկվելու մասին նույնաբնույթ որոշ դիմումներ բավարարում են, իսկ որոշ դիմումներ՝ մերժում։ Ընդ որում, ըստ ահազանգերի՝ դա կատարվում է քաղաքական հիմքով. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատասխանատուների «երաշխավորած» անձանց դիմումները բավարարվում են, իսկ մյուսներինը՝ մերժվում։
ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք շտապ կարգով իրականացնել ստուգում և արդյունքների մասին իրազեկել հանրությանը։