Լրահոս

17.04.2009 13:37


ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՀՅԴ—ն հանդես են եկել միասնական նախաձեռնությամբ

ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՀՅԴ—ն հանդես են եկել միասնական նախաձեռնությամբ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդական թևը, Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը, ինչպես նաև մի շարք ուսանողական խորհուրդներ և կազմակերպություններ համատեղ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ համոզմունք են հայտնել, որ ապրիլի 24-ի իր ելույթում Բարաք Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը։ Նամակում մասնավորապես ասված է.

-Ձեր կողմից ճշմարտության ճանաչումը բխում է ոչ միայն ԱՄՆ ժողովրդի, հայության և աշխարհի այլ ժողովուրդների շահերից, այլև հատկապես թուրք ժողովրդի շահերից։ Մենք համոզված ենք, որ Դուք կօգնեք վերականգնելու պատմական ճշմարտությունը։
Մենք հավատում ենք ձեզ։

Նախաձեռնության կազմակերպիչները վստահեցրել են, որ այս ակցիային միանալու առաջարկ արվել է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ ՀԱԿ-ին, ՕԵԿ-ին և ՄԻԱԿ-ին։

ՀԱԿ-ն առաջարկը մերժել է առանց պարզաբանումների, իսկ ՕԵԿ-ն ու ՄԻԱԿ-ը պատճառաբանել են, որ իրենք հանդես են գալու սեփական նախաձեռնությամբ։

 

Այս խորագրի վերջին նյութերը