Աշխարհ

16.06.2021 11:37


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 811 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 811 նոր դեպք

Հունիսի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 811 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 672 մարդ, մահացել է 13 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 356 179, այստեղից ապաքինվել է 341 775 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 096:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34 668 փորձարկում, այդ թվում 19 809-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 859-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.34% է, վերջին 14 օրվանը՝ 2.54%, վերջին 7 օրվանը՝ 2.36%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 216 742 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 569 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 40 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 935 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 599 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը