1 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 99 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 99 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 904-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է մեկ մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5584-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 98 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 533, փաստացի բուժվողներինը՝ 2787: Մեկ օրում արվել է 3666 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 134 905 թեստ: