Քաղաքական

13.06.2011 15:02


Կառավարման փորձագետ. «Այս երկխոսությունը կհանգեցնի մարդկանց նոր հիասթափությունների»

Կառավարման փորձագետ. «Այս երկխոսությունը կհանգեցնի մարդկանց նոր հիասթափությունների»

Հարցին՝ դատելով երկխոսության ուղղությամբ ՀԱԿ-ՀՀԿ ներկա գործողություններից՝ կարելի՞ է ասել, թե Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին, կոպիտ ասած, «քցեց», կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը «7օր»-ին ասել է.

Եթե կողմերը (անկախ նրանից, թե քանիսն են) տանում են ոչ ազնիվ գործընթացներ, ով ում քցեց՝ դառնում է հռետորական հարց։ Ինչ-որ գործընթացներ են ընթանում, որոնք կցկտուր են, բաց չի ասվում, մարդիկ ընկնում են տարբեր ենթադրությունների մեջ։ Օրինակ՝ ի՞նչ հարցեր են քննարկվելու, ներքին և արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ փոփոխություններ են սպասվում և այլն։ Ոչ մի բան չի ասվում։ Ինչ-որ լղոզված կիսամեկնաբանություններն են արվում, որոնք իրականության մեջ մարդկանց մոտ միայն հարցեր են առաջացնում, քան թե պատասխաններ։ «Քցել» բառը ես ավելի շատ կօգտագործեի հետևյալ կերպ՝ քցում են ազնիվ կողմին, իսկ քանի որ այս իրավիճակում ես ազնիվ կողմ չեմ տեսնում, «քցել» բառը ես չէի օգտագործի։

Կառավարման փորձագետն ավելացրել է նաև, որ չակերտավոր թե անչակերտ, այս երկխոսությունը կհանգեցնի մարդկանց նոր հիասթափությունների, ինչը և արդեն տեղի է ունենում։

Դա շա՛տ վտանգավոր է երկրի համար։ Այս երևույթները, որ տեղի են ունենում բոլոր կողմերի կողմից, ընդհանրապես շատ մարդկանց հիասթափեցնում են կամ, լավագույն դեպքում, դարձնում են անտարբեր։ Երկուսն էլ երկրի ապագայի համար վտանգավոր են, քանի որ անտարբեր ազգը բոլոր հարցերում համարյա կիսապարտված է,–ասել է Հ.Մեսրոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը