Աշխարհ

15.06.2021 21:03


«Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի մասին ադրբեջանական նախագծին»․ Էրդողան

«Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի մասին ադրբեջանական նախագծին»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո նրա հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ «Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի մասին ադրբեջանական նախագծին», գրում է minval.az-ը։

«Մենք շատ կարևոր ենք համարում Զանգեզուրի միջանցքի մասին ադրբեջանական նախագիծը և աջակցում ենք դրան»,-հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ «այդ նախագծի իրականացումը նոր ընդհանուր միջանցք կբացի արևելքից դեպի արևմուտք, որից կկարողանան օգտվել բոլոր ցանկացողները»։

Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում»,-ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:

Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին»,-բացատրել է նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:

Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը