Մեկնաբանություն

15.06.2021 22:35


Թուրքերը Շուշիում պայմանագիր են կնքում, իսկ նրանց հանձնակատարն էլ Սյունիքում «բլթոց» «բլթոցի» վրա է արձակում

Թուրքերը Շուշիում պայմանագիր են կնքում, իսկ նրանց հանձնակատարն էլ Սյունիքում «բլթոց» «բլթոցի» վրա է արձակում

Մինչ Հայաստան աշխարհը՝ Արցախով հանդերձ, պատուհասած «չաքուջ նիկոլը» Սյունիքի վրա արշավանքի էր նախապատրաստվում, թուրքական ու ադրբեջանական թուրքերի ղեկավարներն էլ պատրաստվում էին Շուշիում իրենց «ցուցադրությանը»:

Դա որքան վրդովեցուցիչ, նույնքան էլ բնութագրական է: Նախ՝ գենետիկ թուրքերի մասին: Թուրքիայի նախագահ էրդողանը, որ պաշտոնական այցով այժմ գտնվում է Ադրբեջանում, հունիսի 15-ին մեկնելու է Շուշի: Ավելին, Շուշիում է նախատեսված էրդողանի պաշտոնական դիմավորման արարողությունը: Կարիք կա՞ լրացուցիչ բացատրել, թե ինչո՛ւ հատկապես Շուշիում: Ավելին, ալիև-էրդողան հանդիպումից հետո նախատեսվում է թուրք-ադրբեջանական համագործակցության վերաբերյալ մի նոր, ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդման՝ ընդգրկուն փաստաթղթերի ստորագրության արարողություն, համատեղ մամուլի ասուլիս, էրդողանի ու ալիևի շրջագայություն՝ Շուշիով…

Դժվար թե հայ ազգի ու Հայաստանի այս երկու երդվյալ թշնամիների շրջագայության ընթացքում կամ նրանց ճանապարհին, կամ ասուլիսի սրահում, ինչ-որ տեղ փակցված լինի նաև իրենց սիրելի նիկոլ փաշ(ալիևի) լուսանկարը՝ նրա ասածներից մեջբերումներով, օրինակ. «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, պե՞տք էր մեզ Շուշին» կամ այն, թե՝ Շուշին ադրբեջանական քաղաք է եղել…

Ցավոք, նա, ում ոմանք համարել ու դեռ համարում են ՀՀ վարչապետ, այնքան թրքամետ ու ադրբեջանաշահ բաներ է ասել ու մանավա՛նդ արել՝ իր թրքահպատակ մանկլավիկների հետ, որ նիկոլ փաշ(ալիև)ի հակահայ արտահայտություններից մեջբերումներով այսօր կարող էին Շուշիի բոլոր փողոցներն ու շենքերը պատված լինել, չհաշված՝ հոշոտված ու գմբեթազրկված, մզկիթացվող Ղազանչեցոցի պատերը: Ու այդ ամենի գլխավոր մեղավորը անձամբ հենց նիկոլն է՝ իր կողքը կանգնողների հետ:

Չնայած, ինչի՜ մասին է խոսքը:

Թե՛ նիկոլ փաշ(ալիևը), թե՛ նրա կողմնակիցները հիմա ուրախությունից ու հրճվանքից ցնծո՜ւմ, երջանկացա՜ծ են, որ վերջապես իրենց համար ատելի Արցախի 75 տոկոսը ընծայել են իրենց եղբայր թուրքերին ու ադրբեջանական թուրքերին: Չեմ զարմանա, եթե նիկոլ փաշ(ալիև)ը հրահանգի իր նոքյար մենթերին, որ դրանք մի հատ ցնծության սալյուտ խփեն՝ ալիև-էրդողան զույգի Շուշվա այցի առթիվ, որպեսզի լիարժեք լինի Շուշիում զոհված հայ ոստիկանների արյան ուրացումը:

Ամենևին չեմ կասկածում, որ նիկոլ փաշ(ալիև)ի «հոգին փառավորվում» է, որ իր գործատու ալիև-էրդողան զույգը հիմա ֆռֆռում է «դժբախտ, դժգույն Շուշիում…»:

Ու ոչ մի պատահականություն էլ չկա այն բանում, որ Սյունիքի վրա ու սյունեցիների դեմ իր մոնղոլաբարո արշավանքը նիկոլ փաշօղլին նախատեսել էր հենց հունիսի 15-ին: Դե, իր գործատու ալիև-էրդողան զույգը Շուշիում է ցնծում, ինքն էլ, մյուս կողմից Սյունիքի վրա է հարձակվում:

Ավելին, հստակ դերաբաշխում էլ է արված: Եվ, գենետիկ թուրքերի ցնծությունը լիակատար դարձնելու համար նիկոլ փաշ(ալիև)ը «մեսիջ» է հղում ալիև-էրդողանին, մասնավորապես հայտարարում է, թե՝ «Թուրքիայի դրոշն այրող դաշնակցականները հունիսի 20-ին ՀՅԴ դրոշն են այրելու…»:

Գիտեք, տարբեր հայ մարդիկ կարող են տարբեր վերաբերմունք ունենալ ՀՅԴ ավելի քան 130-ամյա գործունեությանը, ՀՅԴ ներկայացուցիչներին ու ամենևին պարտադիր չէ, որ բոլորն անխտիր հիացական բաներ ասեն կամ չքննադատեն և այլն: Բայց նման պաթոլոգիկ ատելություն ՀՅԴ-ի ու դաշնակցականների նկատմամբ կարող է ունենալ կա՛մ թուրքը, կա՛մ թուրքի հանձնակատարը, կա՛մ մատնիչ-դավաճան-հակահայը:

Թե հունիսի 20-ին ինչ կայրվի, ինչ՝ ոչ, կապրենք, կտեսնենք: Մի քանի օր է մնացել: Սակայն մի հարցում բացարձակապես համոզված եմ. նիկոլ փաշ(ալիև)ն ու նրա ուսապարկերը՝ առանց բացառության, հավերժ այրվելու են դժոխքում, չնայած սատանայի հետ ունեցած անձնական կապերին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը