Տնտեսական

15.06.2021 15:42


Մենք ամեն ինչ պետք է անենք, որ փոքր, միջին տնտեսավարող սուբյեկտները լրացուցիչ ծախսեր չունենան․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Մենք ամեն ինչ պետք է անենք, որ փոքր, միջին տնտեսավարող սուբյեկտները լրացուցիչ ծախսեր չունենան․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Համակարգը պետք է թվայնացվի ամբողջությամբ և նվազագույնը պետք է հասցվի հարկային տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ շփումը։ Իմ ժամանակ մենք մտցրել ենք պարզեցված հարկատեսակներ՝ միջին բիզնեսի հետ աշխատելու համար»,-Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում հունիսի 14-ին ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահմ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա կարևոր համարեց հաստատագրված վճարների ինստիտուտը։

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ փոքր, միջին տնտեսավարող սուբյեկտները լրացուցիչ ծախսեր չունենան, հնարավորին պետք է պարզեցնենք։ Եթե չես պարզեցնում, հարկային տեսուչին լծակներ ես տալիս այլ կարգի հարաբերություններ ունենալ տնտեսավարողների հետ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ նաև գյուղարտադրանքին։

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը