Լրահոս

17.04.2009 13:33


Իրանական ընկերությունները Արաքսի վրա կկառուցեն Մեղրիի ՀԷԿ-ը

Իրանական ընկերությունները Արաքսի վրա  կկառուցեն Մեղրիի ՀԷԿ-ը

Regnum-ի հաղորդմամբ, Մեղրի-Իրան սահմանամերձ հատվածում, Արաքս գետի վրա, իրանական ընկերությունները ՀԷԿ են կառուցելու։  Ներդրումները փոխհատուցվելու են հետագայում ստացվող էլեկտրաէներգիայի մատակարարումից։ Նախագահ Սերժ Սարգսյանի Իրան կատարած այցից հետո, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հնարավորինս օգտագործել Հայաստանի աշխատուժն ու հանրապետության ներուժը այս և այնպիսի նախագծերում, ինչպիսին Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումն է։  Արաքսի  վրա  140 ՄՎտ  հզորությամբ ՀԷԿ-ի կառուցման համաձայնագիրը Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է 2007 թ.-ին։ Մեղրիի  ՀԷԿ-ի նախնական արժեքը կկազմի $ 240 մլն.։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը