Կախված է արդյունքներից. Քոչարյանը՝ երկրորդ փուլի և բախումների հավանականության մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ հավանական է համարում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։
«Երկրորդ փուլը ենթադրում է, որ կոալիցիա ստեղծել հնարավոր չի լինի, եթե կուսակցություններից կամ դաշինքներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքի` ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։ Այսօրվա դրությամբ հավանականությունը փոքր է, որ երկրորդ փուլ կլինի»,–ասաց նա Sputnik Արմենիային, ՌԻԱ Նովոստիին և Ruptly–ին տված հարցազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը կոալիցիա ստեղծելու հարցը նույնիսկ չի քննարկել, քանի որ հույս ունի հաղթել ընտրություններում և ինքնուրույն կառավարություն ձևավորել։
«Պատիվ ունեմ» դաշինքի (որն արդեն հայտնել է նման հնարավորության մասին) հետ կոալիցիա ստեղծելու մասին հարցին, Քոչարյանը պատասխանել է, որ ներկայիս իրավիճակը և հարցումները մի շարք կուսակցությունների դեպքում մեծ անորոշություն են ցույց տալիս, և հասկանալի չէ, թե ինչ տեսք կունենա խորհրդարանը։
«Սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինենք կոալիցիոն որոշակի լուծումների գնալ»,–հավելեց նա։
Մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կանխատեսումը կապված հետընտրական շրջանում բախումների հավանականության վերաբերյալ, նախկին նախագահը լիովին չբացառեց դեպքերի զարգացման նման տարբերակը։ «Ամեն ինչ կախված կլինի քվեարկության արդյունքներից և նրանից, թե արդյոք հասարակությունը վստահություն կցուցաբերի դրանց նկատմամբ»,–ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Եթե ընտրական հանձնաժողովներն ու ԿԸՀ–ն, ըստ նրա, իրենց աշխատանքը հստակ կատարեն, օրենքի շրջանակում, որևէ լուրջ հետևանք չի լինի։
«Բավական լավատեսորեն եմ նայում արդյունքներին և նրան, որ մեզ կհաջողվի խուսափել այդ կանխատեսումներից»,–ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը պայթյունավտանգ է, այն սպառնում է քաղաքացիական պատերազմի վերածվել։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20-ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք, այդ թվում գործող ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և բոլոր երեք նախկին նախագահների քաղաքական ուժերը։
Կախված է արդյունքներից. Քոչարյանը՝ երկրորդ փուլի և բախումների հավանականության մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ հավանական է համարում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։
Միևնույն ժամանակ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը կոալիցիա ստեղծելու հարցը նույնիսկ չի քննարկել, քանի որ հույս ունի հաղթել ընտրություններում և ինքնուրույն կառավարություն ձևավորել։
«Պատիվ ունեմ» դաշինքի (որն արդեն հայտնել է նման հնարավորության մասին) հետ կոալիցիա ստեղծելու մասին հարցին, Քոչարյանը պատասխանել է, որ ներկայիս իրավիճակը և հարցումները մի շարք կուսակցությունների դեպքում մեծ անորոշություն են ցույց տալիս, և հասկանալի չէ, թե ինչ տեսք կունենա խորհրդարանը։
«Սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինենք կոալիցիոն որոշակի լուծումների գնալ»,–հավելեց նա։
Մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կանխատեսումը կապված հետընտրական շրջանում բախումների հավանականության վերաբերյալ, նախկին նախագահը լիովին չբացառեց դեպքերի զարգացման նման տարբերակը։ «Ամեն ինչ կախված կլինի քվեարկության արդյունքներից և նրանից, թե արդյոք հասարակությունը վստահություն կցուցաբերի դրանց նկատմամբ»,–ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Եթե ընտրական հանձնաժողովներն ու ԿԸՀ–ն, ըստ նրա, իրենց աշխատանքը հստակ կատարեն, օրենքի շրջանակում, որևէ լուրջ հետևանք չի լինի։
«Բավական լավատեսորեն եմ նայում արդյունքներին և նրան, որ մեզ կհաջողվի խուսափել այդ կանխատեսումներից»,–ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը պայթյունավտանգ է, այն սպառնում է քաղաքացիական պատերազմի վերածվել։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20-ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք, այդ թվում գործող ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և բոլոր երեք նախկին նախագահների քաղաքական ուժերը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am