Նիկոլ Փաշինյանը քարոզչություն է իրականացնում մուրճը ձեռքին։ Նա չի էլ թաքցնում, որ նոր «մարտի 1» է ուզում կազմակերպել։ Նա քարոզում է ներազգային թշնամանք, ատելություն, դասակարգային պայքար, քաղաքացիական պատերազմ։
Նիկոլի հաշվարկը քաոսի վրա է։ Ինքը գիտի, որ վերարտադրվելու շանս չունի։ Ինքը գիտի, որ ՀՀ արդարադատության համակարգի առաջ պետք է պատասխան տա։ Գիտի ու վախենում է։ Վախենում է ու մուրճը վերցնում ձեռքը։
Մուրճով քարոզարշավ անելը նույնն է, ինչ կապիկի ձեռքը նռնակ տաս։ Ավելի ճիշտ՝ երբ պետության ղեկավարի պաշտոնակատարն ու վերարտադրվելու հայտ ներկայացնողը մուրճով է քարոզ տանում, դառնում է ավելի վտանգավոր, քան նռնակով կապիկը։ Քանզի կապիկը կարող է նռնակը մեկ անգամ պայթեցնել ու դրանով ավարտել իր վնասարարությունը։ Մուրճով քարոզ տանող ու քաղաքացիական բախումներ նախապատրաստող ղեկավարի տված վնասը անհամեմատ մեծ կարող է լինել։
Նիկոլը վախենում է վաղվա ՀՀ–ից ու պայքարում է այդ ՀՀ–ի դեմ։ Նա առաջնորդվում է «Կա՛մ ես կլինեմ իշխանություն Հայաստանում, կա՛մ Հայաստանը չի լինի» կարգախոսով։
Նա հանուն իր կաշվի պատրաստ է փուռը տալ թիմակիցներին, համակիրներին, բոլորին ու ի վերջո՝ Հայաստանը (Արցախն արդեն «փուռն» է տվել)։
Ուշագրավն այն է, որ նրա թիմակիցները լուռ հետևում են, թե ինչպես են հայտնվելու կրակի բերանում կամ դատարանի դահլիճում։ Նիկոլը նրանց դաժան ընտրության հնարավորություն է թողել՝ վատ ու ավելի վատ տարբերակների միջև։
Էջմիածնի քաղաքապետուհու անկեղծությունը և ասֆալտի գործով դոլարային միլիոնատեր դարձած Պապիկյան Սուրենի «կայունացնող» խոսքերը ցույց են տալիս, որ Նիկոլի շրջապատում գիտեն, թե ով է նա, ինչ հոգեվիճակում է և ինչպես է ամեն ինչ վարի տալիս, բայց լուռ քայլում են նրա հետևից։ Դա նշանակում է, որ կա՛մ վախենում են, կա՛մ անձնական շահ ունեն։
Դիանա–Սուրեն զրույցից երևում էր, որ առաջինը վախենում է, իսկ երկրորդը՝ անձնական շահերից ելնելով է Նիկոլի գժությունները տեսնում ու շարունակում հետն աշխատել։ Փող աշխատել։
Թե ինչով կավարտվի «Նռնակով կապիկը» ռեալիթի շոուն, դժվար չէ կանխատեսել։ Դա մեկ անգամ արդեն եղել է։ Պարզապես Նիկոլը 2008–ի մարտի 1–ին ընդդիմադիր դիրքերից էր նռնակներ, քարեր ու «մոլոտովի կոկտեյլներ» նետում Հայաստանի վրա։ Հիմա նա դա պատրաստվում է անել իշխանավորի կարգավիճակով։ Այն ժամանակ նրա հոգին փառավորվում էր, երբ ոստիկաններից մահակներ էր խլվում ու ոստիկան էր դանակահարվում։ Հիմա նրա հոգին կփառավորվի, երբ պետբյուջեի հաշվին Նիկոլի վարձկանի վերածված ոստիկանը մահակով կհարվածի կամ կդանակահարի քաղաքացուն։ Նիկոլի համար կարևորն իր աթոռն ու կաշին են։ Մնացածի վրա՝ թքած։ Այդ թվում սեփական ընտանիքի, որի անդամների ապագան վտանգում է ընտանիքի հայրը։
Ո՞վ կվերցնի նռնակը կապիկի ձեռքից։ Այդ գործում թիվ մեկ դեմքը ՀՀ քաղաքացին է՝ ընտրողը, որը պետք է քվեարկի Նիկոլի դեմ ու հետո տեր կանգնի մեր երկրին՝ իր քվեին տեր կանգնելու և նռնակը կապիկի ձեռքից վերցնելու միջոցով։
Ընտրություններ-2021․ «Նռնակով կապիկը» ռեալիթի շոուն

Հայկ Ուսունց