Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գագաթնաժողովի օրակարգի մասին, որը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնեւում ՝ «La Grange» վիլլայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Վեդոմոստի» օրաթերթը, հունիսի 14-ին կայացել է Ուշակովի զրույցը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հետ, որի ընթացքում հաստատվել են երկու նախագահների հանդիպման ձևաչափի և օրակարգի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները:
Ուշակովը հայտնել է, որ, ի թիվս այլ հարցերի, նախագահները կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղը, Մերձավոր Արեւելքը, Սիրիան, Լիբիան, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Աֆղանստանի և Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորումը, Ուկրաինան և Բելառուսը:
Պուտինը Բայդենի հետ երկու անգամ շփվել է հեռախոսով ՝ հունվարի 26-ին եւ ապրիլի 13-ին։ Մինչ այդ նրանք մի անձնական հանդիպում են ունեցել 2011-ին, երբ Բայդենն ԱՄՆ փոխնախագահն էր։ «Ժնեւի հանդիպման անցկացման նախաձեռնությունը եղել է ամերիկյան կողմից»-,նշել է Ուշակովը:
Պուտինը և Բայդենը կքննարկեն ԼՂ-ի հարցը