Լրահոս

15.06.2021 11:02


1 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 82 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

1 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 82 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 805-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1 դեպք:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 1 մարդ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5583-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 227 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 455, փաստացի բուժվողներինը՝ 2767: Մեկ օրում արվել է 3784 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 131 239 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը