Աշխարհ

15.06.2021 10:53


«Մենք անհրաժեշտ ենք համարում Ղարաբաղի հարցում ՆԱՏՕ-ի աջակցությունը». Էրդողան

«Մենք անհրաժեշտ ենք համարում Ղարաբաղի հարցում ՆԱՏՕ-ի աջակցությունը». Էրդողան

Համաշխարհային անվտանգության մարտահրավերների ֆոնին ՆԱՏՕ-ի կարևորությունն աճում է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ «30 տարի անց Ղարաբաղում վերականգնվել է արդարությունը»:

Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանում «հակամարտությունը փոխարինվել է բարգավաճմամբ և մշտական խաղաղությամբ»:

«Մենք անհրաժեշտ ենք համարում, որ այդ գործողությունները, որոնց մենք աջակցում ենք մեր երկրի սահմաններից դուրս, ակտիվ աջակցություն ստանան նաև դաշինքի կողմից»,-հայտարարել է Էրդողանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Այցի շրջանակում այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և դրանց հետագա խորացումը:

Այս խորագրի վերջին նյութերը