Քաղաքական

14.06.2021 21:09


Ավշարում այս հեռացող իշխանությունը ցուցում է տվել քրեական հետապնդում հարուցել համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ

Ավշարում այս հեռացող իշխանությունը ցուցում է տվել քրեական հետապնդում հարուցել համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ

Հենց նոր տեղեկացա, որ Ավշար համայնքում այսօրվա խայտառակ հավաքից հետո այս հեռացող իշխանությունը ցուցում է տվել ամեն կերպ քրեական հետապնդում հարուցել Համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ: Իրավական աբսուրդը այն է, որ հավաքը լրիվությամբ կայացած լինելու պայմաններում փորձում են հավաքը իբր խոչընդոտելու հանցակազմ գտնել: Իրական պատճառը պարզապես մարդկանց անտարբերությունն էր հեռացող իշխանության հավաքին, որին նախորդել էր կազմակերպված ձևով «Հայաստան» դաշինքի պաստառների վնասումը, որը լրիվ հակառակ ազդեցություն էր ունեցել հանրության շրջանում:

Իրավապահներին հստակ հորդորում ենք վերադառնալ իրավական դաշտ և վերջ տալ այս խայտառակությանը: Վստահեցնում եմ այս դեպքով խիստ հետևողական ենք լինելու:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը