Քաղաքական

14.06.2021 20:20


Ոստիկանությունում մոբիլիզացիա է հայտարարվել՝ Փաշինյանի հետ հազար ոստիկան է մեկնում Սյունիք

Ոստիկանությունում մոբիլիզացիա է հայտարարվել՝ Փաշինյանի հետ հազար ոստիկան է մեկնում Սյունիք

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը երրորդ փորձն է անում Սյունիք այցելելու։ Առաջինը տապալվեց, երկրորդի ժամանակ նրան շատ վատ ընդունեցին, հիմա՝ քարոզարշավի շրջանակներում պատրաստվում է վաղը երրորդ անգամ մեկնել Սյունիք եւ խնդիր է դրվել «կոտրել» սյունեցիների դիմադրությունը եւ տպավորություն ստեղծել, որ «սյունյաց ողջույնները» մի խումբ մարդկանց կողմից էին կազմակերպված, իսկ Սյունիքը, անկախ նրանից, որ այսօր վտանգված է եւ անպաշտպան, սիրում է գործող իշխանություններին։

Մենք այսօր գրել ենք, որ մի քանի օր է պետական բոլոր կառույցները զբաղված են այդ այցի կազմակերպմամբ՝ մարզպետարան, համայնքապետարաններ, ԱԱԾ, ոստիկանություն, ՔՊ-ականներ եւ այլն։

Խնդիր է դրված՝ ինչքան հնարավոր է շատ մարդ ապահովել հանդիպումներին եւ այնպես անել, որ ռեպլիկներ, «ողջույններ» չհնչեն։ Բառացիորեն տեռոր են անում բոլոր պետական պաշտոնյաներին, որ աշխատանքից կզրկվեք՝ եթե չապահովեք ջերմ ընդունելություն եւ մարդաշատ մասսովկաներ։

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ ոստիկանությանը՝ վարչապետի անունից հրահանգ է իջեցվել՝ հազար ոստիկան ապահովել Սյունիքում։ Սյունիքում ծառայող ոստիկանների թվաքանակը լրացնել Երեւանից անհրաժեշտ քանակի ոստիկաններ գործուղելով, որոնք պետք է ապահովեն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ու կանխեն բոյկոտը, միջադեպերը։ Ոստիկանությունում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը