Լրահոս

14.06.2021 13:37


Երևանում 39-ամյա վարորդը BMW X5-ով Սարալանջի ճանապարհին բախվել է պաշտպանիչ պատին

Երևանում 39-ամյա վարորդը BMW X5-ով Սարալանջի ճանապարհին բախվել է պաշտպանիչ պատին

Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Հովհաննես Նալբանդյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Տերյան տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պաշտպանիչ պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Փաստի առթիվ Ռ. Ֆրանգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը