Աշխարհ

14.06.2021 13:09


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 311 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 311 նոր դեպք

Հունիսի 14-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 311 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 936 մարդ, մահացել է 12 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 354 276, այստեղից ապաքինվել է 340 328 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 060:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 10 442 փորձարկում, այդ թվում 5 216-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 5 226-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.98% է, վերջին 14 օրվանը՝ 2.61%, վերջին 7 օրվանը՝ 2.3%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 207 470 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 728 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 34 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 175 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 596 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը