Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն այցելել է Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք, ինչի մասին պաշտոնյան գրել է իր թվիթերյան էջում:
Ինչպես գրում է minval.az-ը, նա նշել է, որ Շուշի է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին ընդառաջ:
«Այսօր մենք շնչում ենք ազատ Ղարաբաղի օդը: Մենք հաստատում ենք, որ Շուշան (Շուշի) Ղարաբաղի սիրտն է ու Ադրբեջանի դափնեպսակը»,-գրել է դեսպանը` կից Շուշիում արված լուսանկարներ հրապարակելով:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հունիսի 15-ին Լեռնային Ղարաբաղում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Հունիսի 15-ին Ալիևի հետ մենք կուղևորվենք «ազատագրված» (չակերտները` խմբ.) քաղաքներից մեկը՝ Շուշա (Շուշի- խմբ․), որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ»,-ասել էր Էրդողանը:
Հիշեցնենք՝ Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանում կգտնվի հունիսի 14-16-ը:
Այցի շրջանակում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հունիսի 16-ին ներկա կգտնվեն «Եվրո-2020»-ի առաջնությունում Թուրքիայի և Ուելսի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը։
Բաքվում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի