«Շիշ բռնողը» և ևս երկու իմքայլական հաշիվ են մաքրել Փաշինյանի բուկլետի վրա թքած քաղաքացու հետ
Երեկ՝ հունիսի 12-ի երեկոյան, Երևանում հերթական միջադեպն է գրանցվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ։
Մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա համայնքի Հարավ Արևմտյան Բ2 թաղամասում, ականատեսների՝ Yerevan.Today-ին փոխանցած տեղեկատվության համաձայն, իմքայլական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Հրաչյա Հակոբյանը, որը վարչապետի աներորդին է, բակերից մեկում մոտեցել են հերթական քաղաքացու՝ նրան բացատրելու, թե ինչու պետք է ընտրել ՔՊ կուսակցությանը։
Տղամարդը ճանաչել է նրանց, վերցրել է բուկլետը, թքել է վարչապետի լուսանկարի վրա, ապա հայհոյելով՝ բուկլետը շպրտել պատգամավորների դեպքին։ Վիճաբանություն է ծագել, պատգամավորները հեռացել են բակից, սակայն, որոշ ժամանակ անց վերադարձել են, այս անգամ՝ ԱԺ նույն խմբակցության պատգամավոր, Շիշ բռնող անունով հայտնի Հայկ Սարգսյանի հետ։ Ականատեսը պատմում է, որ Հայկ Սարգսյանը ծեծի է ենթարկել միջին տարիքի քաղաքացուն։
Yerevan.Today-ին դեռ չի հաջողվել կապ հաստատել քաղաքացու հետ, առաջիկայում կզրուցենք նրա հետ միջադեպի մանրամասներից և կներկայացնենք հրապարակմամբ։ Մեր զանգերին չպատասխանեց նաև Փաշինյանի բուկլետները բաժանող Սիսակ Գաբրիելյանը։