Մեր տղաներից մեկի մոտ էլ նռնակ է եղել, կալցոն քաշել է, ասել է կամ սաղիս պայթեցնում եմ, կամ էլ տեղներդ հանգիստ կանգնեք. Տեղի համայնքապետը՝ ադրբեջանցիների հետ միջադեպի մասին
Սյունիքի մարզում երեկ դեպք է տեղի ունեցել և մեր տղաների ադրբեջանցիների միջև: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:
«Մեր տղաները խոտհունձ են անելուց եղել, իրենց հետ էլ հողի սեփականատերն է եղել, երեք նիվա ավտո է եղել, երկու տրակտոր: Այդ տղաները 90-ական թվականներից հետո են ծնվել, այդ տարածքը իրենք են օգտագործած եղել, խոտը հնձելու ժամանակ մոտ 500մ խորացել են և հատել են սահմանը: Հակառակորդը զինված մոտեցել է, ուզեցել են տանել տեխնիկաները, արդյունքում էլ մեր տղաներից մեկի մոտ էլ գրանատ է եղել, կալցոն քաշել է, ասել է կամ սաղիս պայթեցնում եմ, կամ էլ տեղներդ հանգիստ կանգնեք»,-պատմեց համայնքի ղեկավարը:
Նա նշեց, որ բոլորին տեղյակ է պահել և արագ օպերատիվ աշխատանքի շնորհիվ մինչև 20 րոպեն հասել են: Նա նշեց, որ անմիջապես կապ է հաստատել ռուսական խաղաղապահ զորքերի, մեր սահմանապահ զորքերի հրամանատարի, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի, մարզպետի հետ:
«3,5 ժամ բանակցությունների արդյունքում տեխնիկան հետ է բերվել, լարվածություն առաջացավ, մեր տղաները քաշքշեցին, մի կերպ հետ բերեցինք: Գյուղում ամբողջ երիտասարդությունը լցվել էր այնտեղ»,-ասաց նա և նշեց, որ հիմա նորմալ է և վիճակը հանգիստ է: