Մեկնաբանություն

13.06.2021 12:53


Նոլդո՞ւ Փաշինյա՛ն (Նիկոլի գերիները)

Նոլդո՞ւ Փաշինյա՛ն (Նիկոլի գերիները)

Երեկ ուրախալի լուր ստացվեց այն մասին, որ մեր գերիներից 15-ը վերադարձել են: Ուրախությանը զուգահեռ, սակայն, որոշ հարցեր են առաջանում:

Ինչո՞ւ ոչ բոլոր գերիներն են վերադարձվել Աղդամի շրջանի ականապատված տարածքների քարտեզների դիմաց:

Ինչո՞ւ դա ավելի շուտ չէր արվում: Չէ՞ որ կար հնարավորություն:

Պատահակա՞ն էր արդյոք այն, որ հենց նախընտրական քարոզչության թեժ փուլում գերիների վերադարձ կազմակերպվեց:

Ադրբեջանական կողմը տարածում է, որ ականապատված տարածքների քարտեզների դիմաց գերիների վերադարձ կազմակերպելու միջնորդությամբ շուտվանից հանդես է եկել ռուսական կողմը, բայց Նիկոլը չի համաձայնել դրան, բայց արի ու տես, որ համաձայնել է Վաշինգթոնի ու Բրյուսելի նույնաբովանդակ միջնորդությանը՝ այդպիսով հարվածելով Մոսկվայի իմիջին ու յուրօրինակ հակառուսական տրամադրություն առաջացրել Հայաստանում (տեսա՞ք, որ Արևմուտքը հետ բերեց գերիներին, այլ ոչ թե Ռուսաստանը): Եթե դա այդպես է և ադրբեջանցիները ճիշտ են ասում, ապա Նիկոլը պետք է բացատրություն տա, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր համաձայնում ռուսական առաջարկին ու գերիներին ավելի շուտ չէր վերադարձնում:

Երբ Նիկոլն ասում էր, թե գերիները թող հանուն հայրենիքի (դե՛ հանուն Նիկոլի, էլի՛) մեկ-երկու ամիս էլ ավել մնան Բաքվում, արդյոք իր անձնական ու հակապետական հաշվարկների՞ց ելնելով էր դա անում, թե՞ այլ հարց կա:

Ի դեպ, մինչև գերիների վերադարձը կար տեսակետ, որ Նիկոլն այնպես է անելու, որ քարոզչական աչոկներ հավաքի այն պահին, երբ իր վարկանիշը կտրուկ անկում կապրի: Այդպես էլ եղավ: Եթե դա այդպես է, ապա նշանակում է, որ Նիկոլն ու Ալիևը «պասերով» են խաղում ու գերիների վերադարձը Ադրբեջանի աջակցությունն է Նիկոլին, ինչն իր հերթին շատ բան է նշանակում:

Նոլդո՞ւ Փաշինյա՛ն:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը