Քաղաքական

13.06.2021 13:11


Սորոսականները զանգվածորեն լցվում են դպրոցական խորհուրդներ՝ փոխքաղաքապետի ձեռամբ

Սորոսականները զանգվածորեն լցվում են դպրոցական խորհուրդներ՝ փոխքաղաքապետի ձեռամբ

Yerkir.am-ը գրում է․ «Վերջին շրջանում, երբ ողջ հանրապետությունը զբաղված է բացառապես ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով, որով էլ պայմանավորված է կյանքի բոլոր ոլորտների, այդ թվում՝ կրթության բարեփոխումները, ուշագրավ է հատկապես Երևանի քաղաքապետի տեղակալ, հայտնի ապազգային Գայանե Մելքոմ-Մելքոմյանի գործելաոճը։

Կանխազգալով Նիկոլի հայրենավաճառ իշխանության գահավիժումը՝ Գ․ Մելքոմ-Մելքոմյանն այս օրերին իր ողջ ցանկություններն ու ճաշակն է օգտագործում՝ դպրոցների կառավարման խորհուրդների կազմը շուտափույթ կազմաքանդելու և դրանք իրեն ցանկալի անձանց կազմով համալրելու համար։ Ընդ որում՝ դա անում է ուսումնական բնագավառին վերաբերող այնպիսի կարևորություն ներկայացնող խնդրի հարցում, ինչպիսին դպրոցների կառավարման խորհուրդների կազմերի ընտրությունն է:

Դպրոցներին առաջարկվող կառավարման խորհուրդների կազմերի ընտրության գործընթացն ամբողջովին հենց ինքն է ղեկավարում՝ համարելով իր բացառիկ լիազորությունը և հաշվի չի առնում նույնիսկ նախորդ խորհուրդների կազմերի աշխատանքային հարուստ փորձն ու հմտությունները։

Ողբերգությունն այն է, թե հատկապես ինչ հանգամանքներ նկատի ունենալով է տիկին Մելքոմ-Մելքոմյանը դպրոցների խորհուրդների անդամների մի զգալի մասին նախատեսել հանել ցուցակներից, իսկ նախկին որոշ անդամների՝ թողնել անփոփոխ՝ ըստ ցանկության. նա, բնականաբար, կրճատում է ազգային բարձր նկարագրի տեր, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող անձանց՝ վերջիններիս տեղերում խցկելով սորոսական-ապազգային վարքուբարքով ու դիմագծերով հայտնի թափթփուկների, որոնց շարքերում են նաև այնպիսիք, ովքեր ուսումնական պրոցեսների ու դրանց առնչվող խնդիրների հետ երբևէ առնչություն չեն ունեցել։ Չնայած, երևի թե տիկին Մելքոմ-Մելքոնմյանն այստեղ ազնիվ է. ինչու՞ պետք է ամենուր խցկված լինեն փողոցից պատահաբար հայտնված նիկոլական անհայրենիքներ, իսկ դպրոցներում՝ ոչ։

Այսպիսով՝ պարզ է մի բան․ կրթությանը վերաբերող հարցերը ևս պետք է լուծել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից, նոր ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի կազմ ձևավորելուց հետո՝ հաշվի առնելով, որ նիկոլական կազմաքանդիչ, հակազգային և բարոյազուրկ իշխանությունը մեծ ավերներ է գործել նաև կրթական ոլորտում»։

Այս խորագրի վերջին նյութերը