Լրահոս

13.06.2021 11:07


3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 682-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք։

Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 3 մարդ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5578-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 77 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 195, փաստացի բուժվողներինը՝ 2909: Մեկ օրում արվել է 2807 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 125 102 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը