Քաղաքական

12.06.2021 13:25


Բանակը 2000-ականներին թալանելու միֆը. Գուրգեն Մելքոնյանը նախկինների օրոք գրեթե չի հարստացել. նրա ունեցվածքը՝ թվերով (լուսանկար)

Բանակը 2000-ականներին թալանելու միֆը. Գուրգեն Մելքոնյանը նախկինների օրոք գրեթե չի հարստացել. նրա ունեցվածքը՝ թվերով (լուսանկար)

ՔՊ-ի ցուցակը համալրել է ևս մեկ ճամբարափոխ, 2000-2008 թվականներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ-զինված ուժերի թիկունքի պետ աշխատած Գուրգեն Մելքոնյանը:

Հենց Մելքոնյանին են անուղղակի կերպով ուղղվում այն մեղադրանքների սլաքները, ըստ որոնց, զինվորները 2000-ականներին սոված են եղել, որովհետև թալանվել է բանակի ու զինվորի հացը:

Եվ ուրեմն, եթե այդպես է, ապա զինվորի հացուջրի համար պատասխանատու Մելքոնյանը պետք է ահռելի ֆինանսական ռեսուրսների տիրապետեր, բայց նրա՝ բավականին համեստ հայտարարագիրը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ հորինվածք ու հասարակությանը տեսարաններով կերակրելու հնարքներ են այն ժամանակվա ընդդիմադիր-ներկայումս իշխանականների բղավոցները, թե բանակը նորմալ չի սնվել է:

Եվ այսպես: 3 էջից բաղկացած հայտարարագրում Մելքոնյանը նշել է, որ ունի մեկ բնակարան Երևանի ծայրամասերից մեկում՝ Շերամի փողոցում, 1 առանձնատուն Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում, որի համասեփականատեր է հանդիսանում և նույն գյուղում 30 հեկտար մակերեսով հողատարածք:

Մելքոնյանը շարժական գույք չի հայտարարագրել, 8 մլն դրամը գերազանցող գույք ևս չի նշել: Նա եկամուտ ստանում է Սոցապնախարարությունից՝ որպես թոշակ 2 մլն 806 հազար 800 դրամ: Պատգամավորի թեկնածուն որպես եկամուտ հայտարարագրել է նաև 15 մլն դրամ, որը ստանում է հողի մշակումից և գյուղմթերքի իրացումից:

Հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ Մելքոնյանը նշել է իր դրամական միջոցները կազմում են 17 մլն դրամ: Եվս մեկ ՍՊԸ-ում Մելքոնյանը 100 տոկոս փայատեր է:

Աղբյուրը՝ newspress.am

Այս խորագրի վերջին նյութերը