Լրահոս

12.06.2021 12:00


1 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

1 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 88 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 643-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք։

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5575-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 120 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 118, փաստացի բուժվողներինը՝ 2950: Մեկ օրում արվել է 3542 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 122 295 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը