Լրահոս

12.06.2021 11:06


Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին

Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ճանաչված գեներալներից մեկի քրոջ որդին է:

Մահացածը ճանաչված գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին է:

Այս խորագրի վերջին նյութերը