Մեկնաբանություն

12.06.2021 10:35


Արտահերթի ընտրարշավը վերածվում է «Հայաստանի» հաղթարշավի

Արտահերթի ընտրարշավը վերածվում է «Հայաստանի» հաղթարշավի

Տասնամյակների փորձառությունն ու մասնագիտական զգուշավորությունը հուշում էին, որ պետք էր նշել՝ սահուն է վերածվում: Սակայն իրատեսությունը շտկումներ է կատարում, ցույց տալով, որ ա) ընտրարշավն իսկապես վերածվում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ակնհայտ հաղթարշավի, բ) դա տեղի է ունենում ոչ թե՝ սահուն, այլ կտրուկ: Առանց չափազանցության՝ ձնագնդի էֆեկտով:

Ու հարցն ամենևին էլ տարբեր սոցհարցումների տվյալները, փորձագիտական գնահատականները կամ դիտարկումները չեն, չնայած դրանք բոլորն, ինչ խոսք, կարևոր են:

Մյուս կողմից, կան բազմաթիվ գործոններ, որոնք ընտրարշավը վերածել են «Հայաստան» դաշինքի, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կտրուկ հաղթարշավի:

Ի սկզբանե, նույնիսկ նախքան դեռ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունները, հանրային կարծիքը նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընկալում էր որպես միակ հնարավոր ու իրական այլընտրանք՝ երկրի իշխանությունը զավթած, երկիրն ու ժողովրդին աղետի մեջ նետած փաշինյանական ստախոս, պարտված ու թուլամորթ, թշնամուն պարտվելով հպարտացող ռեժիմի:

Նախքան բուն քարոզարշավի մեկնարկը տեղի ունեցած հանդիպումների, հայտարարությունների տոնայնությունն ու բովանդակությունը աստիճանաբար ավելի ու ավելի ընդգծեցին այդ ընկալումները:

Մի կողմում՝ պետության նախկին ղեկավարի և նրա հավատարիմ թիմակիցների, ՀՅ Դաշնակցության և «Վերածնվող Հայաստանի» ձևավորված քաղաքական տպավորիչ դաշինք, որը ներկայացնում է պետականության վերականգնման, արժանապատվության, ուժեղ բանակի, ասել է թե՝ կայուն անվտանգության ու խաղաղ զարգացման, աշխատանքի ու արժանապատիվ կյանքի ծրագիր: Կոնկրետ, հիմնավորված, պատասխանատու: Ծրագիր, որը ներկայացնող դաշինքն առաջնորդում է մարդ, պետական գործիչ, ով արդեն երկու անգամ առավել քան ակնհայտ ապացուցել է, որ կարողանում է ա) միավորել մարդկանց բ) հասնել առաջադրած նպատակներին, հասնել հաղթանակի, որքան էլ որ դա քիչ հավանական է թվում կողքից նայող-քչփչացողներին:

«Հայաստան» դաշինքը խոստանում և հանձն է առնում ապահովել ուժեղ, աշխատող, արժանապատիվ Հայաստան, ապագայի հույս է տալիս:

Իսկ ի՞նչ է անում նիկոլ փաշինյանը, որպես չնայած արդեն հոգեվարքի մեջ գտնվող, բայց դեռ փաստացի իշխանություն: Նիկոլը հռչակում է փուչ կարգախոս՝ «ապագա կա» (ոնց որ մեկն առավոտյան զարթնի, ասի՝ այսօր երեկո էլ է լինելու), բայց բացարձակապես ոչի՛նչ չի խոսում այդ «ապագա կա»-ից, այլ հիստերիկացած, հաճախ՝ ակնհայտորեն ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, հարձակվում է… 15, 20, 25 տարի առաջվա անցյալի վրա: Հասկանալի է, նա դա անում է նաև 8 ամիս առաջվա անցյալում իր և իր գլխավորած իշխանության աններելի ոճրագործությունը մոռացության մատնելու համար:

Բայց հարցն այդ չէ անգամ:

Հարցն այն է, որ նիկոլ փաշօղլին հետևողականորեն, ագրեսիվ ու կոյուղատարից ներծծած բառապաշարով հարձակվում է մեր հասարակության բոլո՛ր խավերի, բոլո՛ր շերտերի վրա: Նիկոլ փաշօղլին հետևողականորեն ու ագրեսիվ, անհավասարակշիռ հայտարարություններով թշնամանք ու թշնամություն է հրահրում

զինվորականների ու սպաների դեմ,

համալսարանականների ու առհասարակ, կրթված հայերի դեմ,

Հայ Առաքելական եկեղեցու և հայ հոգևորականների դեմ,

իրավաբանների և իրավաբանական կրթություն ունեցողների դեմ,

բիզնեսմենների դեմ,

տուն-տեղ ունեցողների դեմ

պետական ծառայողների դեմ…

Նիկոլ փաշօղլին խոստանում է… կադրային ջարդ, վենդետաներ, կոտորած, խոստանում է՝ տրորել, ջարդել, խորովածանոց ու շաուրմանոցներ, լահմաջոանոցներ փակել, վերացնել, փշրել, չգիտես, թե էլ ինչ սարսաղություններ անել: Նիկոլ փշօղլին բացեիբաց հրահրում է քաղաքացիական ներքին բախումներ, ընդհարումներ…, այսինքն՝ նոր արյուն, նոր ողբերգություններ, նոր զոհեր ու երկրի վերջնական կործանում է խոստանում նիկոլ փաշօղլին՝ խաչատուրսուքիասյանական ու թուրքական փողերի վրա լողալով-սողալով:

…Եվ ահա, նիկոլ փաշօղլու միակ ռեալ հենարանը մնացած ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ սկսում են հասկանալ, որ «թավշա-պետի» հաջորդ գինարբուքն ավարտվելու է իրենց իսկ տրորել-ջարդելու կոչերով: Նիկոլաբուրգը ոչ թե ճաքեր է տալիս, այլ հոգեբանորեն արդեն փլուզված է: Չեն օգնում նույնիսկ 30-40 մեքենաներով քաղաքից քաղաք, գյուղից՝ գյուղ տարվող «նիկոլ-նիկոլ» գոռացող աղանդավորական խմբերն ու ձիշյովի տեսարանները:

Նիկոլ փաշօղլու վերջին հույսը բախումներ հրահրելն է, դա շատերն են տեսնում, այնքան բացահայտ է: Բայց հենց այն պահին, երբ նա նման փորձ անի, իր սրած բիզը չասենք, թե որտեղ է հայտնվելու:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը