Քաղաքական

12.06.2021 00:55


Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու. Տիրան Խաչատրյանը՝ Ազգային հերոսի կոչումից հրաժարվելու Փաշինյանի առաջարկի մասին

Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու. Տիրան Խաչատրյանը՝ Ազգային հերոսի կոչումից հրաժարվելու Փաշինյանի առաջարկի մասին

«Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը աչաջուրցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե առաջարկում է գեներալ-լեյտենանտ, «Ազգային հերոս» Տիրան Խաչատրյանին՝ հրաժարվել «Ազգային հերոսի» կոչումից։

«Փաստինֆո»-ն գեներալ-լեյտենանտից հետաքրքրվեց՝ թե ինչպես կարձգանքի Փաշինյանի հայտարարությանը և արդյոք պատրաստվում է հրաժարվել կոչումից, ինչին ի պատասխան Տիրան Խաչատրյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել. «Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու»։

Այս խորագրի վերջին նյութերը