Փաշինյանին չաջակցող տնօրենին, դասախոսին ու գյուղապետին ազատել են աշխատանքից
Հրապարակի խմբագրություն էր զանգել մի քաղաքացի՝ ասելով, թե իշխանությանը չաջակցելու համար լուոռւ մարզպետը Արամ Խաչատրյանը աշխատանքից ազատել է Միխայիլովկա համայնքի ղեկավար Պետրոս Դումիկյանին, մանկավարժական համալսարանի դասախոս Վանո Եղիազարյանին և Լորուտ համայնքի դպրոցի տնօրեն Դավիթ Սարգսյանին։
Մենք կապվեցինք Լորուտի դպրոցի տնօրենի հետ, նա հերքեց, որ իրեն աշխատանքից ազատել են՝ վստահեցնելով, որ ինքն այս պահին դպրոցի տնօրեն է։ Սակայն, պարզվեց, որ տնօրենը նույնիսկ տեղյակ էլ չէր, որ իրեն ազատել են, քանի որ կապվեցինք մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Արամ Գրիգորյանի հետ, և նա հաստատեց Դավիթ Սարգսյանին աշխատանքից ազատելու փաստը, իսկ հարցին, թե ի՞նչ պատճառով են ազատել, հանրակրթության վարչության պետը պատասխանեց․
«Դպրոցում քաղաքական քարոզչություն անելու պատճառով», հարցրինք՝ իսկ ո՞ր քաղաքական ուժի օգտին է քարոզչություն արել տնօրենը, վարչության պետն ասաց, որ ինքը չգիտի։ Մենք կրկին կապվեցինք Դավիթ Սարգսյանի հետ՝ նրան հայտնելով իրեն աշխատանքից ազատելու մասին լուրը, նա էլ ասաց, որ ինքը ոչ մի քարոզչությամբ էլ չի զբաղվում։ Կապվեցինք նաև Վանո Եղիազարյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ իրեն էլ են ազատել աշխատանքից, պատասխանեց․ «Ինձ ազատելը այդքան հեշտ չէ, հրամանը կա, բայց ես դատի եմ տալու»։
Նշենք, որ դպրոցի տնօրեններին, դասախոսներին և ուսուցիչներին ազատում են Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածով, այսպես կոչված «վստահությունը կորցնելու հիմքով»։
Միխայիիլովկա համայնքի վարչական ղեկավարի հետ կապ հաստատել, ցավոք չհաջողվեց։

Աղբյուրը՝ Հրապարակ