Քաղաքական

11.06.2021 15:45


Բացառվում է, որ պաշտոնյաներն անտեղի թիկնազորով շրջեն․ նման կարգի դրևորումներ թուլ չենք տալու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Բացառվում է, որ պաշտոնյաներն անտեղի թիկնազորով շրջեն․ նման կարգի դրևորումներ թուլ չենք տալու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

2008 թվականից հետո ես իշխանության հետ որևէ առնչություն չեմ ունեցել, 2009-ից մինչև 2018 թվականը նույնիսկ շփումներ չեմ ունեցել, որովհետև շատ հարցերում համաձայն չեմ եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բացառվում է, որ պաշտոնյաներն անտեղի թիկնազորով շրջեն։ Նման կարգի դրևորումներ թուլ չենք տալու։ Խստության տեսանկյունից բավարար կամք ունեմ։ Խստությունը ո՞րն է։ Մեկ-մեկ լինում է՝ մի հատ նայում ես ու հերիք է արդեն, մարդ իր տեղում նստում է»,-ասաց Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ արդեն իսկ հայտարարվել է, որ Կոնդի ամառանոցները դարձնելու են վերականգնողական կենտրոններ։

«Սա նշանակում է, որ բարձր պաշտոնյաները բնակվելու են իրենց տներում՝ սովորական քաղաքացիների պես, շփվելու են իրեն հարևանների հետ։ Նման պարագայում համը հանել կամ ինչ-որ նման բան շատ դժվար է լինելու անել։ Ես օրինակ եմ բերել Անդրանիկ Մարգարյանին, ով 7 տարի եղել է վարչապետ, 7 տարի ապրել է իր բնակարանում և 7 տարի իր հարևանների հետ կիրակի օրերին նարդի է խաղացել։ Պաշտոնյային ժողովրդից բաժանող այդ պատնեշը պետք է վերացվի»,-ասաց Քոչարյանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը