Քաղաքական

11.06.2021 15:43


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը ևս թուրքական է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը ևս թուրքական է

Politik.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին հաճախ են կապում Թուրքիայի հետ: Ըստ էության, այսօր շատերը համարում են, որ Փաշինյանի ղեկավարած ուժը պրոթուրքական ուժ է:

Օրերս բացահայտվեց, որ իշխող ուժն իր նախընտրական կարգախոսը վերցրել է թուրքական կուսակցություններից մեկից: Խոսքը «Բարօրություն» կուսակցության կարգախոսի «Burada gelecek var» մասին է, ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ապագա կա»:

Հիմա էլ պարզվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը ևս թուրքական է: Այս խորհրդանիշը, որպես Թուրքիայի հայրենական արտադրանքի խորհրդանիշ փակցվում է թուրքական ապրանքների վրա:

Ստացվում է, եթե ՔՊ-ն իր խորհրդանիշով գնա Թուրքիա, ապա այն կհամարեն հայրենական արտադրանք:

Կարելի է նաև փաստել, որ այս համընկնումները պատահական չեն: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի թիմում աշխատում են թուրք խորհրդականներ, որոնք իրենց մտածողության շրջանակներում են կարգախոս և խորհրդանիշ մտածում»:

Այս խորագրի վերջին նյութերը