Քաղաքական

11.06.2021 14:25


«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը սատարելու է «Հայաստան» դաշինքին

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը սատարելու է «Հայաստան» դաշինքին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման հրամայականից
Առաջնորդվելով ճգնաժամային իրավիճակում հմուտ առաջնորդի ընտրության կարևորությամբ
Կարևորելով երկրում իշխանափոխության անխուսափելիությունը
Ինչպես նաև հիմք ընդունելով «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում երկրի զարգացման հեռանկարների հարցում «ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության ծրագրային դրույթների վերաբերյալ արձանագրված փոխըմբռնումը, մասնավորապես՝
Փոքր և միջին ձեռնարկատիրության ռազմավարական կարևորություն. հարկային հնարավոր արտոնութունների սահմանում ու ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցների ներգրավում
Պետական բյուջեից գիտությանը հատկացվող գումարների շեշտակի աճ՝ օրենքով համապատասխան տոկոսի ամրագրումով
«ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը որոշեց
2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին սատարել «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքին՝ կուսակցության անդամներին ու համակիրներին կոչ անելով քվեարկել հանուն ուժեղ ու հզոր Հայաստանի, ակտիվ մասնակցել ընտրական գործընթացներին:
«ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության Քաղաքական խորհուրդ

11.06.2021

Այս խորագրի վերջին նյութերը