Մեկնաբանություն

11.06.2021 22:15


Այո, հենց թրքահպատակ ուսապարկե՛րդ եք պատանդ պահում երկիրն ու նաև գերվածների հարազատներին (տեսանյութ)

Այո, հենց թրքահպատակ ուսապարկե՛րդ եք պատանդ պահում երկիրն ու նաև գերվածների հարազատներին (տեսանյութ)

Քչփորիկ մեկը կա, որ «թավշյա» կլոունադայի հետևանքով ԱԺ փոխնախագահի կարգավիճակ ստացավ: Խոսքը Լենա Նազարյան անուն-ազգանունով քաղաքական թյուրիմացության մասին է: Նիկոլի կանացի դեմքերից մեկը: Եթե Մակունցին ու բացահայտ թրքասիրական հիմարություններ դուրս տվող այն մի քանի պատգամավորուհիներին մի պահ հաշվի չառնենք, ապա Լենա Նազարյանը, թերևս, ամենակարկառուն «նիկոլն» է՝ մյուս ուսապարկ-ուսապարկուհիների շարքում: Կարճ ասած, նրա բերանով նիկոլ փաշօղլին է խոսում, ըստ էության:

Եվ ահա նախօրեին, հարցազրույցավարի բավականին տեղին ու դիպուկ դիտարկմանը՝ ադրբեջանական գերության մեջ հայտնված մեր տղաների վերաբերյալ, նիկոլ-Լենա Նազարյանը հակադարձում է՝ իսկ գուցե Ադրբեջանի՞ց մեր հանրությունը պահանջ ներկայացնի գերիներին վերադարձնելու հարցով:

Տեսանյութը կա, կարճ է, դիտեք, բառացի լսեք: Մենք պարզապես նրա ասածը ներկայացրել ենք հայերենի նորմալ գրավոր շարադասությամբ: Դա իբր քիչ է, հարցազրույցավարի տարակուսանքին արձագանքելով՝ նիկոլ-Լենա Նազարյանը մի բան էլ մուննաթ է գալիս, թե՝ «Մե՞նք ենք պատանդ պահել…»: Նկատի ունի ադրբեջանական գերության մեջ հայտնված մեր տղաներին:

Նրա խոսքում թերևս մեկ բան էր պակասում, այն նիկոլական «ֆիրմային» ֆրազը, թե… հպարտանում է, որ հարյուրավոր հայ զինվորներ ու նաև ոչ զինվորականներ հայտնվել են ադրբեջանական գերության մեջ: Կարող էր նաև ասել, թե՝ «մենք դրա թիվ 1 պատասխանատուն ենք, բայց թիվ 1 մեղավորը չենք»:

Բայց:

Այո, հենց Լենա Նազարյանդ, հենց թրքահպատակ ուսապարկե՛րդ եք պատանդ պահում: Ու ոչ միայն գերության մեջ հայտնված հայերին, այլև նրանց հարազատներին, ծնողներին, որոնց ուղղորդում եք ձեր կապիտուլյանտ ու դավաճանական իշխանությունը հեռացնելու համար պայքարողների դեմ:

Բայց ոչ միայն գերիների հարազատներն ու ծնողներն են նիկոլի ու նիկոլավկաների պատանդը: Ահավոր է, բայց Հայաստանն ամբողջովին արդեն 3 տարի է, ինչ զավթված ու գրավված է ներսից և պատանդ ու գերի է նիկոլական թրքահպատակների արնաթաթախ ձեռքերում:

Թե բա՝ թող Հայաստանի հանրությունը… Ադրբեջանից պահանջի վերադարձնել գերիներին: Բա էլ ինչո՞ւ են Լենա Նազարյանը, Ալեն Սիմնոյանը, «օմեգա» Արարատ Միրզոյանը և մյուս նիկոլ փաշօղլիները համարվում ՀՀ իշխանություն: Ինչի՞ համար են նրանք պետական բյուջեից առասպելական աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանում: Ո՞վ են նրանք առհասարակ, եթե ինչ լինում է՝ կա՛մ «նախկիններն» են մեղավոր, կա՛մ Ռուսաստանը պիտի անի, կա՛մ հանրությունը պիտի դիմի:

Այն, ինչ ասում է նիկոլ-Լենա Նազարյանը, սկզբունքորեն նույն նիկոլական գործելակերպն է, որի բազմաթիվ օրինակներ կան: Բազմաթիվ: Վեցնենք թեկուզ այն «խաղաղ» ու պարզ օրինակը, որ նիկոլ փաշօղլին նույն ձևով տնտեսության թռիչքաձև աճ խոստացավ, իսկ հետո կանգնեց ու հայտարարեց, թե՝ «աղքատությունը ձեր գլխում ա», ոնց կարող եք՝ ձեր գլխի ճարը տեսեք:

Սա այն նույն դրսևորումն է, երբ հոխորտում էր, թե ոչ մեկը չկասկածի իր՝ գերագույն հրամանատար լինելու ունակությունների վրա, իսկ հետո, թե՝ ինքը որոշումներ չի ընդունել, այլ զինվորականների խորհրդակցության մոդերատոր է եղել (քննարկում վարող):

Հիմա էլ, նույն նիկոլը՝ պարտությամբ հպարտացողը, իր «լենանազարյան» տարբերակով ասում է՝ հանրությո՛ւն, գնացեք ձեր գերիներին ինքներդ հետ բերեք:

Հանրությունը, կարծում եմ, արդեն հստակ գիտե, թե ինչ պետք է անի այդ ճանապարհին: Առաջինը՝ պետք է պատմության աղբանոցը ու Հայաստանի ամենավատ բանտերը նետի բոլոր նիկոլներին, կոչվեն դրանք Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Սարգսյան, Անդրանիկ Քոչարյան, թե, ասենք… Մակունց:

«Հայկական Նյուրնբերգ», այո՛, լինելու է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը