Լրահոս

11.06.2021 12:48


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք. կատարվել է 33 թեստավորում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք. կատարվել է 33 թեստավորում

Արցախում հունիսի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 33 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 672-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 758 դեպք։

2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 220 քաղաքացու հետազոտություն, որոնցից 874-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Այս խորագրի վերջին նյութերը