Աշխարհում ամենածանր գործերից մեկը սպասելն է: Մարդու ներաշխարհում փոթորիկներ, երկրաշարժեր եւ ցունամիներ են տեղի ունենում սպասման պահին, իսկ երբ արդեն պարզ է դառնում, որ ում կամ ինչին սպասում ես` չի գալու կամ չի լինելու, իրավիճակն անվերահսկելի է դառնում և սկսվում է խորը դեպրեսիան:
Հիմա սպասման մեջ են կոնգրեսականները, որոնցից շատերը սկսել են հասկանալ, որ իրենց պարզապես խաբել են այնպես, ինչպես պատանին կխաբեր 17-ամյա աղջկան:
Կոնգրեսական շարքային ակտիվիստները մեր հայրենակիցներն են, որոնք հավատում եւ վստահում էին Կոնգրեսի առաջնորդներին: Այնքան էին վստահում, որ անգամ պատրաստ էին Լեւոն Զուրաբյանի հետ մասնակցել չեղած նստացույցին: Նրանք մեղավոր չեն, որ իրենց խաբել են: Իհարկե, նրանք կարող էին մի փոքր ուշադիր լինել եւ տեսնել, թե ինչ է իրենց շուրջը կատարվում, լսեին բարեկամների հորդորները, բայց հիմա եղածը եղած է, եւ նրանք հայտնվել են խաբվածի վիճակում: Այնպես որ, երբ փողոցում կամ բակում խաբված կոնգրեսականի հանդիպեք, ժպտացեք, մտերմաբար փաթաթվեք նրանց եւ քաջալերեք: Հիմա նրանք դրա կարիքը շատ են զգում: Եթե մենք նրանց չնկատելու տանք կամ շարունակ շեշտենք, որ նրանք խաբված են, ապա դրանով բարի գործ չենք անի: Ընդհակառակը, նրանց կդրդենք ոչ հավասարակշիռ գործողությունների:
Կոնգրեսական շարքերից ոչ պակաս խաբված են նաև Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր թիմակիցները, սկայն նրանց, ի տարբերություն շարքերի, չարժե քաջալերել ու սփոփել, քանի որ սրանք գիտակցաբար են վռռացրել իրենց շարքերին և, հետևաբար, հասնում է իրենց։
Հիմա որոշ կոնգրեսականներ այնքան են չարացած, որ ամենուր ազգի թշնամիներ եւ դավաճաններ են փնտրում: Բավական է, որ իրենցից պոկված ու արժանապատվության զգացում ունեցող մարդիկ նոր կուսակցություն ստեղծեն ու վերջ. ՀԱԿ–ն իր «վառվածությունը» փորձում է պարպել նրանց վրա, ովքեր չեն շտապում դատապարտել նորաստեղծ կուսակցության ղեկավարներին եւ անդամներին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները հիմա նրա հետ նստել են թախտին եւ սպասում են բախտին, իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի խոսքին: Այսպես լինում է: Ճիշտ այս ձեւով խաբված աղջիկները երկար տարիներ սպասում են, որ իրենց սրտի ասպետը մի օր կհայտնվի կամ գոնե կզանգի եւ կասի այն, ինչին սպասում են: Պատմական փորձը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ ասպետները հայտնվում են, ապա ասում կամ անում են բոլորովին այլ բան, քան սպասում են խաբված աղջիկները:
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է խաբված կոնգրեսականներին բացատրել, որ ոչ մի դեպքում չարժի ամբողջ կյանքում նստել եւ սպասել: Անգամ չարժի նստել եւ սպասել, եթե նույնիսկ կարծում եք, թե այդ «երկխոսությունն» ավելի շատ պետք է վարչախմբին, քան Կոնգրեսին: Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն անկեղծորեն ասել է այն, ինչ իրենց կասեր Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը բանագնացների պատվիրակություն չի կազմելու, եւ Դավիթ Շահնազարյանին մնում է բանակցել Սամվել Աբրահամյանի հետ:
Եւ վերջին հաշվով, Սերժ Սարգսյանն այնքան բանականություն ունի, որ հասկանում է, թե պետությունը չի կարող բանակցել ինչ-որ անհասկանալի կառուցվածք ու կարգավիճակ ունեցող խմբի հետ։
Իսկ եթե Կոնգրեսն այդքան շատ է ուզում «բանակցված» ու «երկխոսված» լինել, ապա դա կարող է անել, ասենք, ՕԵԿ–ի հետ՝ քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ու կազմակերպելով փորձի փոխանակում:
Հիմա Կոնգրեսի համար ամենածանրն այն է, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը հստակ ասաց, որ «երկխոսությունը» վաղուց սկսվել է, եւ ակնարկեց, թե կարող է նաեւ այլ մանրամասներ հայտնել:
Այսպիսով՝ Կոնգրեսը ծանրագույն վիճակում է հայտնվել: Մի պահ Լյուդմիլա Սարգսյանի ու մի քանի կամակատարների շուրթերով սպառնացին վերսկսել հեղափոխական գործունեությունը, բայց հետո հասկացան, որ հեղափոխության մասին անգամ չեն կարող խոսել, քանի որ ընդամենը շաբաթներ առաջ շեշտում էին, թե ներկայիս իրավիճակում հեղափոխությունից խոսելն անգամ վնասում է մեր պետականությանը եւ ոգեւորում ադրբեջանցիներին: Բացի այդ՝ Լևոնի սիրտը ճաքում է նույնիսկ հեղափոխություն բառից, էլ ուր մնաց՝ անելուց։
Եվ ուրեմն՝ Կոնգրեսը նահանջի ճանապարհ չունի, բայց ամենահետաքրքիրն այն է, որ առաջ շարժվելու հնարավորություն էլ չունի: Կոնգրեսն այժմ փաստացի կազմաքանդված է եւ նման է թալանված եւ ավերված բերդաքաղաքի, որտեղ մնացել են մի քանի տասնյակ մարդիկ, որոնք դեռ հույս ունեն, որ իրենց արքան կգա, եւ մի հրաշքով ամեն ինչ իր տեղը կդնի:
Եթե այս ամենը այսքան տխուր չլիներ, ապա կարելի էր մի լավ ծիծաղել ստեղծված պատկերի վրա. հասուն տարիքի մարդիկ գրեթե ծնկաչոք խնդրում են, որ իրենց հետ «երկխոսեն», բայց համառորեն մերժում են ստանում: Կոնգրեսի համառությունը «հարգանքի» է արժանի: Նրանց հույսը դեռ չի մեռել, եւ նրանք սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին: Հիմա կարելի է պատկերացնել Սերժ Սարգսյանի դեմքի արտահայտությունը կամ ենթադրել, թե ինչպես է նա քահ–քահ ծիծաղում Լևոնի Տեր–Պետրոսյանի վրա:
Կոնգրեսի ժամանակներն անցան: Ավելի ճիշտ՝ անցել էին վաղուց, բայց ոմանք դա չէին տեսնում։ Հիմա արդեն տեսան։ Կոնգրեսը անփառունակ ավարտեց իր բեմելը։ Կոնգրեսի հետ պարտվեցին նաեւ կարիերիստները, որոնք իրենց արդեն տեսնում էին պատգամավորի, նախարարի կամ դեսպանի եւ նույնիսկ վարչապետի կարգավիճակում:
Անշուշտ, բացառված չէ, եւ նույնիսկ շատ հավանական է, որ հետո Սերժ Սարգսյանը փոշմանի, որ այսքան շուտ փչացրեց Կոնգրեսին, բայց երբ ցանկություն ունենա օգտվել կոնգրեսականների ծառայություններից, այլեւս արդեն անիմաստ կլինի, քանի որ Կոնգրեսն արդեն կշիռ չունի ու վերածվել է լքված «կույսի»:
Մի քանի ամիս անց Կոնգրեսից միայն հիշողություններ են մնալու: Այսպես է լինում բոլոր այն ուժերի հետ, որոնք ջուրը չտեսած մերկանում են եւ հայտնվում ծիծաղելի վիճակում:
Այսպես է լինում նրանց հետ, ովքեր նեղ անձնական նպատակներ հետապնդելով՝ խաղալիք են դարձնում ժողովրդի մի մասին:
Ինչո՞ւ են թաց նրանց աչքերը

Վարդան Մխիթարյան