Վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ ուղղորդված է գործում․ այս ամենի նպատակը «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը խոչընդոտելն է․ փաստաբանը՝ Ռուբեն Խլղաթյանի քրգործի մասին
Վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ ուղղորդված է գործում։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փաստաբան Գայանե Պապոյանը։
«Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է քրեական օրենսգրքի 34–րդ հոդվածի և 154 պրիմ երկու հոդվածի երկրորդ մասի կասկածանքով, որը առնչություն չունի իր հետ։ Մենք կարծում ենք, որ այս ամենի նպատակը ընտրություններից առաջ «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը խոչընդոտելն է։ Նա ևս հայտարարել է, որ առնչություն չունի կասկածանքի հետ, և այդ ամենը ընդամենը քաղաքական հետապնդման երանգներ են պարունակում»-ասաց նա։
Փաստաբանի գնահատմամբ՝ սա ապօրինի գործի հարուցում է։ «Նշեմ, որ պարոն Խլղաթյանը մի շարք հիվանդություններ ունի, այդ թվում՝ շաքարային դիաբետ և պետք է ընդունի հատուկ սնունդ, դեղորայք»․-ասաց նա և նշեց, որ հարազատների կողմից հանձնուքի հանձնումը երկու ժամ ձգձգել են։ Փաստաբանն ասաց, որ մի շարք խախտումներ են եղել, փաստաբանների մուտքը փորձել են խոչընդոտել, և իրենք ահազանգել են ՄԻՊ, գրավոր բողոքներ են ներկայացվել։
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ և ավելի վաղ մեկ այլ շինծու գործ էին փորձել բարդել Ռուբեն Խլղաթյանի վրա։ Նա նշեց, որ այս քաղաքական հետապնդումները «Պատիվ ունեմ» դաշինքի շուրջ սկսվել են արդեն մի հինգ-վեց օր։ «Այսինքն՝ երբ կապիտուլյանտը տեսնում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի հեղինակությունը էապես աճում է, սկսում է քաղաքական ռեպրեսիաները։ Սա հաստատապես կապիտուլյանտի ասած վետվետայի շրջանակներում է։ Պարոն Խլղաթյան և ընտրակաշառք և ընդհանարապես «Պատիվ ունեմ» և ընտրակաշառք․ այդ երկու բառը երբ ասում ենք, ծիծաղելի է։ Պարոն Խլղաթյանն այնքան հեղինակություն և այնքան համակիրներ ունի, իսկ այս մարդիկ կարծում են, թե բոլորն իրենց նման են»,-ասաց նա և նշեց, որ օբյեկտիվ դատարանը մեկ րոպե ավել չի կարող պահել պարոն Խլղաթյանին։

Աղբյուրը՝ tert.am