Ալավերդու քաղաքապետը՝ մահվան ելքով վրաերթի հեղինակ․ վիրավորը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
Երեկ՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած «Օպել ֆրոնտելա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրեյ Ավետյանին։
Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Վարորդ Ս․ Խեչումյանը Ալավերդի քաղաքի քաղաքապետն է։